Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո, որն ըստ արժանվույն գնահատվել էր Ձեր համային ռեցեպտորների կողմից, անսպասելիորեն այրոցի տհաճ զգացողություն է առաջանում: Այն կարող է ժամերով Ձեզանից «վրեժ» լուծել վնասակար սովորությունների և գաստրոնոմիկ կրքերի համար: Նրա գլխավոր համախոհը կերակրափողային թույլ սեղմանն է: Տեղին կլինի հարցնել, թե ինչո՞ւ է այն թուլանում:  Դա հատկապես առաջանում է կոֆեին պարունակող ըմպելիքների չարաշահման, շատակերության, ծխելու, ասպիրինի և զարկերակային ճնշումն իջեցնող դեղորայքի հաճախակի ընդունման հետևանքով:

Որտեղի՞ց են առաջանում այրոցին բնորոշ ախտանիշները

Սննդի ընդունման ժամանակ գործարկվում են բարդ մեխանիզմներ, որոնք բերում են ստամոքսի հյութազատման ավելացման: Ավելցուկային սննդի կամ սեղմանի թուլության ժամանակ ստամոքսահյութն անցնում է կերակրափող: Կերակրափողի լորձաթաղանթը պաշտպանված չէ ստամոքսահյութի թթվայնությունից, և, արդյունքում, ունենում եք տհաճ ախտանիշներ:

Այրոցի ախտանիշները.

  • սրտագդալի տակ այրոցի առաջացում, որն սկսվում է ուտելուց հետո և տևում է մի քանի րոպեից` մի քանի ժամ,
  • կոկորդում այրոցի առաջացում,
  • թթու, դառը կամ աղի համ,
  • կլման դժվարացում,
  • կոկորդում սննդի «կպման» զգացողություն:


Այս բոլոր ախտանիշները ո՛չ միայն խանգարում են ապրել, աշխատել և հանգստանալ, այլ նաև կարող են աղեստամոքսային լուրջ խնդրի ախտանիշ լինել: Եթե այրոցն էպիզոդային բնույթ չի կրում, պետք է դիմել բժշկի՝ պատճառի հայտնաբերման և ճիշտ բուժման համար: 

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը (այրոցը) բուժվում է: Պետք է հետևել սննդի ընդունման կանոններին և սննդակարգին: Ընթրիքից մինչև քնի ժամանակահատվածը պետք է լինի առնվազն 2 ժամ: Չափաբաժինը պետք է լինի ավելի քիչ, քան սովորականը, քանի որ հարկ է ավելի հաճախ սնվել:


Արգելված ըմպելիքներ և մթերքներ

Ճիշտ սնուցումը և ամենօրյա սննդակարգից որոշակի մթերքների բացառումը թույլ կտա արագ ազատվել այրոցի տհաճ ախտանիշներից.

  • կոֆեին պարունակող ըմպելիքներ,
  • գազավորված ըմպելիքներ,
  • մրգային հյութեր,
  • սպիրտային խմիչքներ,
  • լոլիկ և նրանից պատրաստված մթերքներ,
  • սպիտակ կաղամբ, բողկ, սոխ,
  • շոկոլադ,
  • արևածաղիկ, ընկուզեղեն,
  • մակարոնեղեն,
  • սև հաց,
  • տորթեր, հրուշակեղեն,
  • թթու մրգեր:

 

Հաճախակի այրոցներով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում շատ խմել, կրճատել կամ լիովին հրաժարվել տապակած, սուր և ճարպոտ սննդից, սնունդը հարստացնել բուսական սպիտակուցներով, օրինակ, լոբեղենով, որոնք կարող են փոխարինել կենդանական սպիտակուցներին:  Սնունդը պետք է ընդունել ոչ մեծ չափաբաժիններով՝ օրը 4-5 անգամ:
Բուժական ճաշացանկ

Նախաճաշ. ոչ յուղոտ պանիր, թռչնի խաշած միս, վարսակի (հնդկաձավարի) շիլա, կանաչ թեյ:

Երկրորդ նախաճաշ. ոչ յուղոտ յոգուրտ, ոչ թթու մրգեր:

Ճաշ. դդմի շիլա (ցորենի, բրնձի), գոլորշու վրա պատրաստված կոտլետներ (կոլոլակներ, անյուղ միս), կոմպոտ:

Միջանկյալ. կարծր պանիր, ծիրանաչիր, չամիչ, բանան, արմավ:

Ընթրիք. շոգեխաշած բանջարեղեն (ռագու), խաշած անյուղ ձուկ, ոչ թունդ թեյ:

Օգտակար խորհուրդներ

  • Մի չարաշահեք թունդ թեյն ու սուրճը, հրաժարվեք գազավորված ըմպելիքներից, շատ տաք կամ շատ սառը սննդից:
  • Նեղ հագուստ մի կրեք և գոտին մի ձգեք  (որովայնի սեղմումը կարող է նպաստել ստամոքսից կերակրափող սննդի «վերադարձին»):
  • Սնունդ ընդունելուց անմիջապես հետո հորիզոնական դիրք մի ընդունեք:
  • Բարձր բարձով քնեք:


Այրոցի ժամանակ սնուցման սխեմայի և սննդակարգի մասին ավելի լիարժեք տեղեկատվություն դուք կարող եք ստանալ՝ դիմելով սննդաբանին կամ գաստրոէնտերոլոգին:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ